Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Գերմանիան կոչ է արել Եվրամիությանը խստացնել Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումը

$
0
0

Գերմանիայի կառավարությունը պահանջել է Եվրամիությունից խստացնել Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումը, հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:

Գերմանիան իր այս պահանջը հիմնավորել է Թուրքիայում օրենքի գերակայության և ժողովրդավարական նորմերի պահպանման անհրաժեշտությամբ և շեշտել, որ հատկապես կարևոր է հստակեցնել Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվող ֆինանսական օգնությունն ու ԵՄ մաքսային միության և Թուրքիայի միջև եղած պայմանավորվածությունների սպասվելիք թարմացումները:

Գերմանիան հիշեցրել է, որ իրենց կայացրած որոշումները նախևառաջ պետք է օգուտ բերեն Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Գերմանիայի խորհրդարանում քննարկվել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորներից Մայքլ Բրենդը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր հակաժողովրդավարական քայլերը, ճիշտ ժամանակն է կիրառել համապատասխան պատժամիջոցներ և հետ պահել գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Յուլյա Քլյոքները հանդես է եկել Թուրքիային որպես Եվրամիության անդամակցությանը հավակնող երկիր տրամադրվող դրամական օգնության դադարեցման կոչով:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles