Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Այս պահին դրությամբ պրագմատիկ է ՀՀ շուկան զարգացնել ռուսական ուղղությամբ՝ ԵԱՏՄ-ի միջոցով. Ալ. Գևորգյան

$
0
0

Այսօր շուկայական հարաբերություններում ամեն բան շատ անկանխատեսելի է, քանի որ մեր աչքի առջև ենք տեսնում, թե աշխարհում ինչ է կատարվում: «Զարգացող շուկաները և տնտեսական տրանսֆորմացիան հետսոցիալիստական երկրներում. Հայաստանը ավելի լայն համատեքստում խորագրով» դասախոսության ժամանակ նման տեսակետ հայտնեց Փիթեր Թոբին բիզնես քոլեջի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Գևորգյանը:

Նա նկատեց, որ այժմ ձևափոխվում են բոլոր այն ինստիտուտները, որոնք ստեղծվել էին 2-րդ համաշխարհային պատերազմից հետո:

«Ցանկությունները շատ կարող են լինել, բայց պետք է կողմնորոշվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից: Այս պահին դրությամբ պրագմատիկ է շուկան զարգացնել ռուսական ուղղությամբ՝ ԵՏՄ-ի միջոցով: Սա բացառապես չի խանգարում Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացմանը»,-ասաց նա:

Ալեքսանդր Գևորգյանը, համեմատելով Հայաստան ու Վրաստանը, նկատեց, որ Հայաստանը ինովացիոն տեսանկյունից ավելի առաջատար է: Անկախ ամեն ինչից, նա գտնում է, որ պետք է իրատես լինել և հաշվի նստել քաղաքական, տնտեսական, տարածքային իրականության հետ:

«Մենք պետք է ձգտենք աստղերին, սակայն այնտեղ միանգամից չեն թռնում: Միգուցե փոքր քայլելով, բայց ամենակարևորը՝ առաջ պետք է գնալ, էկոնոմիկայի տեսանկյունից սա է ճիշտը: Օրինակ՝ ինձ շատ հաճելի է, որ ես Նյու Յորքում հայկական մթերքներ եմ գտնում, փոքր քայլ է, բայց առաջ տանող է»,-շարունակեց Գևորգյանը:

Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտը կարծում է, որ համաշխարհային վերջին ճշգնաժամից հետո Հայաստանը շատ է հետ ընկել, այժմ փորձում է առաջ ընկնել։

«Ես կողքից եմ նայում այս ամենին և տեսնում եմ, որ նոր մտքերի մեծ հոսք կա: Իրականում, վերլուծություններ են տարվում, որպեսզի հասկանան, թե որն է հիմնական շարժիչ ուժը»,-եզրափակեց տնտեսագիտության դոցենտը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>