Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյաները բաց են ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրի շուրջ բանակցությունների համար

$
0
0

ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ հարկային քաղաքականության հարցերով օգնականի պաշտոնի թեկնածուն պարտավորվել է անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտներին:


Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնի թեկնածու Դևիդ Կոտերն իր պատրաստակամությունն է հայտնել Սենատում թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ, Կոնգրեսի շահագրգիռ կողմերի և Ֆինանսների նախարարության անձնակազմի հետ անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրին: Խոսքը տնտեսական պայմանագրի մասին է, որը պաշտպանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և որը կոչված է երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտները վերացնելուն:


Ավելի վաղ նախարարի գործող օգնական Ջոն Հեֆերնը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագիրն «ակտիվ քննարկվում է» Պետքարտուղարության կողմից:


Կոտերի թեկնածությունը, որը միաձայն ընդունել է Սենատի ֆինանսական հանձնաժողովը՝ հուլիսի 18-ին, ուղարկվել է Սենատ:


Պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ Կոտերը պարտավորվել է առկայության դեպքում պատշաճ կերպով զբաղվել ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտների վերացմամբ: Նա իր պատրաստակամությունն է հայտնել ուսումնասիրել Հայաստանի հետ հարկային պայմանագրի դրական և բացասական կողմերը և տեղեկանալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խոչընդոտների մասին:


«Մենք ուրախ ենք տեսնել, որ մեր Ֆինանսների նախարարությունը և Պետքարտուղարությունն ավելի բաց են դառնում ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցությունների համար՝ երկար սպասված երկկողմ համաձայնագիր, որը, հաստատվելու դեպքում, կվերացնի ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման խոշոր խոչընդոտը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>