Միացյալ Նահանգներում Nate D. Sanders Auctions աճուրդի տան կողմից վաճառքի կհանվի նախագահ Դոնալդ Թրամփի նկարած նկարը, որում պատկերված են Նյու Յորքի երկնաքերերը՝ այդ թվում նաև նախագահին պատկանող հանրահայտ «Թրամփ Թաուեր»-ը, հայտնում է Washington Examiner-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս պատկերը 71-ամյա ղեկավարը նկարել էր 2005թ.՝ բարեգործական կազմակերպության համար:
Նմուշն աճուրդի է հանվելու հուլիսի 27-ին: Այն դրված է շրջանակի մեջ, ինչպես նաև կրում է Թրամփի ստորագրությունը: Նկարի մեկնարկային գինը 9.000 դոլար է:
↧
Թրամփի նկարած նկարն աճուրդի կհանվի 9.000 դոլարով
↧