Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռիալը կփոխարինվի թումանով. Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել երկրի արժույթի փոփոխությունը

$
0
0

Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել ներկայում գործող ռիալի փոխարինումը նոր՝ թուման արժույթով: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության քարտուղար Մոհսեն Հաջի Միրզաեին:


«Ներկայիս որոշումն ուղղված է վճարային գործարքների կատարման պարզեցմանը: Մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի, այդկերպ՝ գները բնորոշող թվերը կկրճատվեն մեկ զրոյով»,- ասել է նա:


Նա նշել է, որ նոր արժույթի անցումն ուսումնասիրել է կառավարության տնտեսական հանձնաժողովը՝ վերջին ամիսների ընթացքում: Դրամական բարեփոխման նախագիծը ներկայացրել է Իրանի կենտրոնական բանկը՝ անցած տարվա նոյեմբերին:


Թումանը շրջանառվում էր երկրում մինչև 1932 թվականը. այդ ժամանակ այն փոխարինվեց ռիալով: Այժմ այն հետ է վերադարձվելու:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>