Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

«Բուրգեր Քինգն» առաջարկել է «Մաքդոնալդսին» դադարեցնել վեճերն ու միավորվել «ՄաքՔինգ» բրենդի ներքո

$
0
0

«Բուրգեր Քինգի» ռուսական ստորաբաժանումն առաջարկել է «Մաքդոնալդսին» միավորվել մեկ ընկերության կազմում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրոթյունը, «Բուրգեր Քինգի» տնօրենի խոսքով` ռեստորաններից յուրաքնաչյուրը նոր կառույցում կներդնի իր լավագույն արտադրանքները:

Իր կողմից նա առաջարկել է մսի պատրաստումը կրակի վրա, լավ գներն ու բարձր որակը, իսկ «Մաքդոնալդսից» պահանջել է տեղակայման ցանցն ու happy meal մանկական հավաքածուն:

Ինչպես նշվում է, նոր ընկերությունը կկոչվի «ՄաքՔինգ»: Այսպիսով կողմերը մտադիր են վերջ դնել հավերժ դիմակայությանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յանդեքսը» և Uber-ը Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում բիզնեսի և տաքսու օնլայն պատվերի ծառայության միավորման համաձայնագիր են ստորագրել:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>