ՌԴ ամենախոշոր՝ «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը սկսել է նավթ գնել Լիբիայից: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի (NOC) տնօրենների խորհրդի նախագահ Մուստաֆա Սանալան, հայտնում է Reuters գործակալությունը:
Նա նշել է, որ «Ռոսնեֆտ»-ի հետ պայմանագիրը կնքվել է մեկ տարով:
«Նրանք («Ռոսնեֆտ»-ը) նավթ են վերցնում ամեն ամիս »,- ասել է Սանալան՝ չնշելով ծավալները:
Նավթի գնման պայմանագիրը «Ռոսնեֆտ»-ը և NOC-ը ստորագրել են այս տարվա փետրվարին: