Քաթարի թագավորական ընտանիքը 41 մլն դոլարով Նյու Յորքում շքեղ առանձնատուն է գնել, որն օգտագործվելու է սպասավորների համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սա Նյու Յորքում Քաթարի թագավորական ընտանիքի ձեռք բերած 3-րդ անշարժ գույքն է, այն գնվել է միլիարդատեր Էնդրյու Ֆարկասից: Ամերիկացի գործարարն ի սկզբանե տունը վաճառել է 42.5 մլն դոլարով, սակայն թագավորական ընտանիքին հաջողվել է այն 41 մլն-ով գնել:
Հայտնի է, որ նոր գնված տունը գտնվում է մյուս 2 առանձնատների անմիջական հարևանությամբ: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այդ առանձնատներում ապրում են թագավորական ընտանիքի անդամները, մինչդեռ այս մեկում կբնակվեն նրանց սպասավորները:
Դատելով պարբերականի հրապարակած ֆոտոշարքից՝ առանձնատունն ունի շքեղ կյանքի համար բոլոր հարմարությունները՝ 5 ննջասենյակ, 5 լոգասենյակ, հյուրասենյակ, ճաշասենյակ, բար, ակումբ, գրադարան, խոհանոց, մարզասրահ, մերսման սենյակ, խաղահրապարակ, 9 բուխարի, մի քանի բաց պատշգամբ ու մեծ պարտեզ: