Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Իլոն Մասկը հրապարակել է առաջին Tesla Model 3-ի լուսանկարները (լուսանկարներ)

$
0
0

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը սկսել է ամենամատչելի մոդելի՝ Model 3-ի սերիական արտադրությունը, գրում է gazeta.ru-ն:

Ընկերության ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում արդեն հրապարակել է առաջին սերիական էլեկտրական մեքենայի լուսանկարները:

Հայտնի է, որ Մասկը, չցուցաբերելով ավելորդ համեստություն, որոշել է մոդելի առաջին օրինակն իրեն պահել:

Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը կարժենա սկսած 35.000 դոլարից, ինչը 2.5 անգամ ավելի էժան է Model S-ից:

Նշվում է, որ ամսվա վերջում Tesla Model 3-ը կստանա 30 պատվիրատու: Tesla-ի բյուջետային տարբերակի սեփական օրինակը ստանալու համար գոյացել է 400.000 հոգանոց հերթ: Մեքենայի նախնական պատվերները սկսել են ընդունվել 2016թ. գարնանից: Առաջին մի քանի օրվա ընթացքում ցանկացողների թիվը հասել է 134.000-ի:

Ակնկալվում է, որ գործարանում, որտեղ կհավաքեն Model 3-ը, ամսական 20.000 մեքենա է արտադրվելու:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>