Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

LaFerrari-ի գնորդներին կառաջարկեն սուպերքարի` հազարավոր դոլարներ արժեցող խաղալիք տարբերակը (լուսանկարներ)

$
0
0

Բրիտանական Amalgam ընկերությունը, որը մասնագիտանում է շքեղ ավտոմեքենաների բարձրակարգ խաղալիք-կրկնօրինակների պատրաստման գործում, հայտարարել է LaFerrari Aperta մակնիշի շարքի  թողարկման մասին:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, ինչպես և իրական սուպերքարի պարագայում, կրկնօրինակը ևս կթողարկվի 209 հատ՝ սահմանափակ քանակությամբ: Եվ միայն հազվագյուտ մեքենայի սեփականատերերը կկարողանան պատվիրել մեքենայի փոքր տարբերակը՝ իրենց ցանկացած գույնով` կարմիր կամ սև:

Խաղալիք սուպերքարի արժեքը, որը ներկայանալու է 1:8 մասշտաբով, չի նշվում, սակայն Amalgam-ի գործերը բազմիցս գնահատվել են 10 000 դոլար և ավելի:

Բացի այդ, մեկ հատուկ մոդել կվաճառվի բավականին խոշոր արժեքով:  Այն սպիտակ գույնի է` հատուկ պատվանդանով, որը կարող է իր ներսում թաքցնել խաղալիք մեքենան:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles