Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Իտալացի գործարարը 4 մլն եվրո է կտակել իր աշխատողներին

$
0
0

Իտալական Միլան քաղաքում մահացել է 85-ամյա գործարար Լուչանո Տամինին, որի վերջին կամքի համաձայն՝ իրեն պատկանած գործարանի աշխատակիցներից ամեն մեկը ստացել է 15.000, իսկ ինժեներները՝ 10.000 եվրո:

Ինչպես նշում է italia-ru.com կայքը, ընդհանուր առմամբ, աշխատակիցները ստացել են 4 մլն եվրո:

Բացի այդ, հանգուցյալ գործատուի կամքով՝ աշխատողներից յուրաքանչյուրին 8 ազատ ժամ է հատկացվել ղեկավարի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս ամենը գրված է եղել հուլիսի 1-ին կյանքից հեռացած Տամինիի կտակում:

Հայտնի է, որ Տամինին տևական ժամանակ ղեկավարել է համանուն ընտանեկան բիզնեսը՝ տրանսֆորմատորների արտադրությամբ զբաղվող գործարանը:

Նշվում է, որ գործարանում աշխատում է մոտ 300 մարդ, որոնք պարբերաբար գումարային բոնուսներ են ստանում:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>