Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Միջնորդ կազմակերպություններն ավելի շատ եկամուտ են ստանում, քան  գյուղացիական տնտեսությունները, սա լուրջ խնդիր է. տնտեսագետ

$
0
0

 Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է կառավարության ծրագրի գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հատվածին:    

Գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ անում են սուբսիդավորման համար, սակայն երբեք չեն մտածում վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին: Այսինքն՝ կառավարությունը պատրաստ է վարկերի դիմաց տոկոսներին և ստացվում է, որ ոչ թե վարկերի տոկոսադրույք է ուզում իջեցնել, այլ ոչ մի կերպ չի ցանկանում ձեռք տալ բանկերի եկամուտներին:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի գյուղատնտեսությանը վերաբերող մասին:

 «Գյուղատնտեսությունը մեր առաջնային ճյուղերից մեկն է, ՀՆԱ-ի մեջ ամենաբարձր տեսակարար  կշիռն ունի, սակայն վերջին տարիներին այն սկսել է որոշակի առումով նվազել, որովհետև գյուղացիներն էլ անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելու տեսանկյունից սկսել են հիասթափվել, մոտ 70 հազար կրճատում է տեղի ունեցել գյուղատնտեսության զբաղվածության ոլորտում»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանը, ապա տնտեսագետն ասաց, որ այն լուծման տարբերակներից մեկն է:

«Սակայն կգտնեն մի շարք տարբերակներ, որպեսզի այդ ապահովագրությունը գյուղացիները չկարողանան լիարժեք օգտագործել: Շահավետ կլինի, բայց բժշկական ապահովագրության նման կլինի, ամենախիստ հիվանդությունները շատ դեպքերում այդ ցուցակներում չկան»,-ասաց նա:

Տնտեսագետը գտնում է, որ մարդիկ պետք է շահագրգռված լինեն գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում: Նրա խոսքով՝ գյուղատնտեսության լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ միջնորդ կազմակերպություններն ավելի շատ եկամուտ են ստանում, քան  գյուղացիական տնտեսությունները. «Գյուղացիական տնտեսությունները վերջնական արդյունքում արտահանումից շատ ավելի մեծ եկամուտ չեն կարողանում ունենալ, քան միջնորդ կազմակերպությունները: Ես դա համարում եմ լրջագույն խնդիրներից մեկը: Միջնորդավորված սխեմաները պետք է հնարավորինս կրճատվեն»,-ասաց նա:

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը դրական զարգացում ապահովող ոլորտներից մեկն է, որը ֆիքսված է. «Դրան կկապեմ նաև ջրային տնտեսության ոլորտը: Այստեղ ծրագրային  հստակ ձևակերպումներ կան, և ինձ դուր է եկել ծրագրի այդ հատվածը: Այդ երկուսը միասին, կարծում եմ, ինչ-որ արդյունք կապահովեն 2022 թվականին»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>