Ռուսաստանը պատրատ է Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Հարավային և Հարավարևելյան Եվրոպա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե մեր գործընկերները ցանկանան, մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել Թուրքիայի տարածքով Հարավային և Հարավարևելյան Եվրոպա»,- հայտարարել է նա:
«Տեսնում ենք, որ գործընկերները նման հետաքրքրվածություն ունեն»,- ասել է ՌԴ նախագահը՝ Թուրքիայի նախագահի հետ քննարկելով «Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը:
«Վստահեցնում եմ ձեզ, որ մենք արժանի կերպով կներկայացնենք նաև ձեր շահերը, որովհետև մեր շահերն այս դեպքում լիովին համընկնում են»,- ասել է նա Էրդողանին:
Ընդգծելով «Թուրքական հոսք» նախագծում լավ առաջընթացը՝ Պուտինը նշել է, որ «դեռ անհրաժեշտ է համաձայնեցնել մի քանի հարց՝ գազամուղի մուտքի կետը, Թուրքիայի տարածքով անցումը, էկոլոգիական անվտանգության պահպանման հարցերը»:
«Բայց եթե մենք շարժվենք նույն տեմպերով, մենք կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազամուղի առաջին ճյուղը, իսկ 2019 թվականի վերջին՝ երկրորդ ճյուղը: