Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որով նա հանդես է եկել 1984թ.-ի Օլիմպիական խաղերի եզրափակիչում՝ Իսպանիայի թիմի հետ խաղում, վաճառվել է ռեկորդային 274 հազ. ԱՄՆ դոլար գնով:
Ինչպես փոխանցում է «Р-Спорт»-ը, խաղային համազգեստի վաճառքի նախորդ ռեկորդը կազմել է 173.000 դոլար և նույնպես պատկանել է այս մարզիկի շապիկին։
2017թ.-ի հունիսին Ջորդանի մարզակոշիկները, որոնցով նա նվաճել էր Լոս Անջելեսում կայացած Օլիմպիական խաղերի ոսկին ԱՄՆ հավաքականի կազմում, վաճառվել էին 190 հազ. դոլարով, ինչը նույնպես ռեկորդային գին է մարզակոշիկների աճուրդի համար: