Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Այսօր ՀՀ-ում ՓՄՁ-ների շրջանառությունն աճում է. Վախթանգ Միրումյան

$
0
0

Հարկային օրենսգրքով վերանայումներ են կատարվելու և՛ դրույքաչափերի, և՛ առհասարակ հարկային բեռի առումով, ուստի պետք է, որ այդ փոփոխությունները համահունչ լինեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի ժամկետը մեկ տարով երկարաձգվում է հնարավոր ակցիաներից խուսափելու համար:


«Հարկային նոր օրենսգիրքը պետք է սկսվի կիրառվել 2018 թվականի հունվարի 1-ից, ուստի տրամաբանական է, որ պարտադիր կուտակային վճարը ավելի շուտ ուժի մեջ չմտնի, քանի որ կուտակային վճարի գումարը հաշվարկվում է նույն բազայի նկատմամբ, ինչի նկատմամբ հաշվարկվում է եկամտային հարկը»,- ասաց Վախթանգ Միրումյանը:


Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը 2017 թվականի հուլիսի մեկից 1-ից հետաձգել 2018 թվականի հուլիսի 1-ը:

 

Դիտարկմանը, թե փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մշտապես դժգոհում են հարկային քաղաքականությունից, Վախթանգ Միրումյանն արձագանքեց, որ վիճակագրությունը հակառակն է վկայում:


«Այսօր ՓՄՁ-ների շրջանառությունն աճում է, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացել է: Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ բիզնեսը բողոքի մի հարկային համակարգից, որտեղ համախառն հարկային բեռը կազմում է իրացման շրջանառության 1,6 %: Այսօր առևտրական գործունեություն ունեցող սուբյեկտները հաշվարկում են 5 տոկոս շրջանառության հարկ, որից հանում են փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4 տոկոսը: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը ՓՄՁ-ի վրա կազմում է ոչ ավել քան 1,5 % իրացման շրջանառությունը, ինչն աննախադեպ ցածր բեռ է, և նման պարագայում ՓՄՁ-ն եթե բողոքի հարկային բեռի կամ այլ հանգամանքներից, կարծում եմ հիմնավորված չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>