Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Սուրեն Կարայանն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

$
0
0

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան  Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական փոխգործակցությունը:  

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից։ 

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառություն տարեց տարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաև Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսակներ տեսնել»,- նշել է դեսպան Պետրիկասը։ Նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:  

«Մեզ համար կարևոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկրների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռևս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։ 

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ զբոսաշրջության զարգացմանը։ 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա 2017 թվականի աշնանը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>