Qatar Airways ավիաընկերությունը, շրջանցնելով նախորդ տարիների առաջատար Emirates ընկերությանը, 2017-ին գլխավորել է Skytrax-ի կազմած աշխարհի լավագույն ավիաընկերությունների ամենամյա ցանկը:
Ինչպես նշում է The Telegraph-ը, Դոհայում գործող ավիաընկերությունը վերջին շաբաթներում տուժել է Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող դիվանագիտական ճգնաժամի պատճառով: Ներկա պահին ավիաընկերությունը չի կարող չվերթներ կատարել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա:
Այս տարվա ավիափոխադրողների առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի. Qatar Airways, Singapore Airlines, ANA All Nippon Airways, Emirates, Cathay Pacific:
Քաթարյան ավիափոխադրողը ճանաչվել է նաև աշխարհի լավագույն բիզնես կարգն ունեցող ընկերությունը:
Ավիաընկերությունը նաև հատուկ ծառայություններ է իրականացնում, օրինակ կարելի է օդանավում ռոմանտիկ ընթրիք կազմակերպել երկուսի համար:
Բողոքելու առիթ չեն ունենա նաև էկոնոմ դասի ուղևորները, որտեղ նստատեղերը դասակարգված են ոտքերի համար նախատեսված 32 դյույմ տարածքով: Նրանք կարող են օգտվել նաև ժամանցային մի շարք ծառայություններից: Գնային առումով Qatar Airways-ը 12-րդն է աշխարհում: