Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ջորջ Քլունին կվաճառի տեկիլայի իր բրենդը 1 միլիարդ դոլարով. լրատվամիջոցներ

$
0
0

Ամերիկացի հանրահայտ դերասան Ջորջ Քլունին գործընկերների հետ միասին 1 միլիարդ դոլարով կվաճառի Casamigos տեկիլայի բրենդը Diageo ալկոհոլի բրիտանական արտադրողին: Այդ մասին գրում է Daily Mail-ը:


Ինչպես հայտնի է դարձել՝ Diageo-ն մտադիր է 700 միլիոն դոլար վճարել գործարքի ավարտից հետո: Այդկերպ երեք սեփականատերերից յուրաքանչյուրը կստանա 233 միլիոն դոլար: Եվս 300 միլիոն դոլար կվճարվի 10 տարվա ընթացքում:


Նշվում է, որ Քլունին հիմնել է Casamigos բրենդը Սինդի Քրոուֆորդի ամուսին Ռենդ Գերբերի և անշարժ գույքի ոլորտի գործարար Մայք Մելդմանի հետ:


Casamigos տեկիլան վաճառվում է աշխարհի 20 երկրում՝ 45-55 դոլարով: Քլունին և բրենդի մյուս հիմնադիրները մտադիր են մնալ ընկերության աշխատակիցների թվում նաև վաճառքից հետո:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>