Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռուսաստանի ոսկու պաշարները մայիսին ավելացել են 22 տոննայով

$
0
0

Ոսկու պաշարները Ռուսաստանի միջազգային պահուստներում այս տարվա մայիսին ավելացել են 1.3 տոկոսով կամ 21.8 տոննայով` հունիսի 1-ի դրությամբ կազմելով 54.9 մլն ունցիա (1707,6 տոննա):

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով ՌԴ Կենտրոնական բանկի տվյալները: Մայիսին պահուստային ոսկու արժեքը բարձրացել է 0.9 տոկոսով` կազմելով 69.3 մլրդ դոլար:

2017-ի ապրիլին Ռուսաստանի բանկը 6.2 տոննա ոսկե մետաղադրամ է ձեռք բերել, մարտին` 25 տոննա, փետրվարին` 9.3 տոննա, հունվարին` 31.1 տոննա: Տարեսկզբից ձեռքբերված ոսկու քանակը կազմում է 93.4 տոննա:

Thomson Reuters-ի տվյալներով` Ռուսաստանի բանկը համաշխարհային կենտրոնական բանկերի շարքում 5-րդ տարին անընդմեջ առաջատարն է ոսկու պաշարների աճի առումով:

Միջազգային կամ ոսկու և արտարժույթի պաշարները արտասահմանյան արժույթով, ոսկով պահվող ակտիվներ են:

 

  

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>