Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայաստանում 5%-անոց տնտեսական աճի նախադրյալներ կան, բայց ահռելի ռեսուրսներ են անհրաժեշտ. Արտակ Մանուկյան

$
0
0

Եթե խոսում ենք նախադրյալների մասին, ապա, իհարկե, Հայաստանում 5 տոկոսանոց աճի նախադրյալներ կան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրի այն դրույթին, ըստ որի՝ առաջիկա 5 տարում նախատեսվում է տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովել:

Նրա խոսքով, եթե խոսում ենք՝ շա՞տ է, թե քիչ այդ 5 տոկոսը, ապա պետք է գիտակցենք, որ մեր 10 միլիարդանոց բյուջեն 2022թ., այսինքն՝ 5 տարում, եթե ամեն տարի 5 տոկոսով աճ ունենա՝ կկազմի շուրջ 13 մլրդ դոլար ՀՆԱ:

«Խոսքը 5 տոկոսանոց աճի մասին է, բայց նախորդ կառավարությունը հաջողացրել է երկնիշ թվով ավելացնել արտաքին պարտքը: Դա լավագույն ցուցիչներից մեկն է: Արտաքին պարտքի ավելացումը, որպես այդպիսին, ոչինչ է, եթե ուղղվում է երկարաժամկետ հեռանկարներին»,-ասել է Արտակ Մանուկյանը:

Ըստ տնտեսագետի՝ այս ծրագիրն էականորեն տարբերվում է նախորդներից: Այդ պարտքերը կամ վարկերը, որ կուտակել ենք, չեն ծախսվել արդյունավետորեն: Ծրագրում մեծ տեղ է հատկացված տարբեր ոլորտներում ռազմավարության մշակմանը, վերապատրաստման ծրագրերին, կրթական ծրագրերին և, իհարկե, մի բան, որ որոշակիորեն, կարմիր թելի նման անցնում է, աշխարհում նորագույն միտումներից է, թվային տնտեսության տեսլականն է:

«Ես չեմ հիշում մի ծրագիր, որը հավակնոտ չլինի, բոլոր կառավարություններն էլ փոխվում են, բոլորն էլ ուզում են ներկայացնել իրենց ցանկությունները, այսինքն՝ հասարակությունը ձգտում է դրան, բայց իրականությունը մնում է անփոփոխ»,- ասել է տնտեսագետը՝ վարչապետի՝ ծրագիրը հավակնոտ որակելուն ի պատասխան:

Նա նշել է, որ տեսնում է՝ ինչ են անելու, բայց այդ ամենն իրականացնելու համար ահռելի ռեսուրսներ են անհրաժեշտ:

«Կառավարություն ծրագրում հստակ գրված է՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25
տոկոս աճի ապահովում: Աշխարհում խուսափում են անվանական աշխատավարձի հետ համեմատություններ անելուց: Պարզեցնեմ: Մենք տարիներ շարունակ թիրախավորված գնաճ ենք իրականացնում Կենտրոնական բանկի կողմից, որ նախատեսում է 4 պլյուս մինուս 1 տոկոսի գնաճ: Գնաճն ուղղակիորեն ազդում է անվանական աշխատավարձի վրա»,-ասել է Արտակ Մանուկյանը:

Նրա մեկնաբանմամբ՝ մեր միջին աշխատավարձը 193 հազար է, համարենք՝ 200 հազար է, եթե 25 տոկոսով ավելանում է 5 տարում, այսինքն՝ 250 հազար է դառնում, կարծես թե, ամեն ինչ լավ է, բայց կարևոր է, թե գնաճն ինչքան է:

«Իրականում նա կարող է ստանալ 250 հազար դրամ, բայց նրա գնողունակությունը կարող է նույնիսկ անկում ապրել: Դրա համար խուսափում են անվանական աշխատավարձի մասին խոսելուց, այլ խոսում են իրական աշխատավարձի մասին»,-պարզաբանել է տնտեսագետը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>