Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը armhotels.am-ի հետ

$
0
0

Կոնվերս Բանկը հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5% cashback:

«Կոնվերս Բանկը կարևորում է հաճախորդներին որակյալ և մատչելի ծառայությունների տրամադրումը և խրախուսում է անկանխիկ գործարքների աճը: Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առևտրի և ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների հետ՝ ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում Բանկի քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել 10-50% զեղչերից, ինչպես նաև բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից»,-ասացին Բանկում:

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկն իր քարտապաններին մինչև 25% զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:

«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ»,-ասացին Բանկում՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը, մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմարավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:

Armhotels.am-հետ ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Վրաստանի ակցիայի մանրամասները՝ այստեղ։


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles