Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները

$
0
0

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն առանց քննարկման մեկ տարով երկարաձգել են Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ պատժամիջոցների գործողության ժամկետը պետք է ավարտվեր 2017 թվականի հունիսի 23-ին:


ԵՄ խորհրդում բացատրել են, որ պատժամիջոցները «սահմանափակված են Ղրիմի և
Սևաստոպոլի տարածքով»:


Եվրոպական ընկերություններին արգելված է ապրանքներ և տեխնոլոգիաներ Ղրիմ մատակարարել տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, նավթի արդյունահանման ոլորտում, ինչպես նաև արգելված է այդ ոլորտներում ծառայությունների տրամադրումը: Բացի այդ, ԵՄ-ն թերակղզում արտադրված ապրանքների ներկրման արգելք է սահմանել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>