Թուրքիան ազատ առևտրի գոտի է ստեղծում Նախիջևանի հետ (պատմական Հայաստանի մասը, բռնակցվել է Ադրբեջանին): Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նախարարի խոսքով՝ այդ հարցի առնչությամբ արդեն ստեղծվել է անհրաժեշտ ենթակառուցվածք:
«Նախիջևանում արդեն տեղակայվել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները»,- ասել է նա:
Նախիջևանի հետ առևտուրը ոչնչով չի տարբերվի թուրքական քաղաքների հետ առևտրից: Գործարքներն իրականացվելու են թուրքական լիրայով, նշել է նախարարը: