Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Բարենցի ծովում արհեստական կղզիներ կստեղծվեն

$
0
0

Բարենցի ծովի Կոլսկի ծոցում կստեղծվի 4 արհեստական կղզի, ինչի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, արհեստական կղզիներում կկառուցվի հեղուկ բնական գազի արտադրման, պահման ու բեռնավորման համար նախատեսված ծովային համակարգերի պատրաստման կենտրոն, որտեղ հնարավոր կլինի նաև վերանորոգել ու սպասարկել նավթագազային արդյունահանման ոլորտում կիրառվող  տեխնիկան և սարքավորումները:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 25 մլրդ ռուբլու ներդրում:

Նշվում է, որ արհեստական կղզիների կառուցման նախագիծը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2020թ.,  մոտ 10.000 նոր աշխատատեղ կստեղծի:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>