Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թրամփը հրապարակել է 2016թ. ֆինանսական հաշվետվությունը

$
0
0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2016 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, 98 էջանոց փաստաթուղթը հրապարակվել է Կառավարության էթիկայի հարցերով բյուրոյի կայքում։


Մասնավորապես՝ նախագահը 298 մլն դոլար եկամուտ է ստացել իր գոլֆ ակումբներից։ Նշված է նաև 37,2 մլն դոլար եկամուտ Ֆլորիդա նահանգում գտնվող «Մար ա Լագո» հանգստավայրից։ 19,7 մլն ստացվել է Վաշինգտոնում անցյալ տարի բացված Trump Hotel-ից։


Հավետվության մեջ թվարկվել է 565 ընկերություն, որոնց ղեկավար պաշտոնները Թրամփը թողել է այս տարվա հունվարին նախագահի պաշտոնին անցնելու համար։


Թրամփի պարտքային պարտավորությունները 315 մլն դոլար են։


Սպիտակ տանն ընդգծել են, որ հաշվետվությունը ներկայացվել է ինքնակամ, նախագահն իրավունք ունի չանել նման բան մինչ 2018 թվականի մայիս։


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>