Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ВКонтакте սոցցանցը փակել է Կիևի իր գրասենյակը

$
0
0

Կիևում ВКонтакте սոցցանցի գրասենյակը փակվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով:

«Ուկրաինայում իրավաբանական անձի նկատմամբ պատժամիջոց է սահմանվել, այդ իսկ պատճառով գրասենյակը փակվել է», - ТАСС գործակալությունը մեջբերում է ուկրաինական ներկայացուցչության մամուլի քարտուղարին:

Ուկրաինան մայիսի 16-ին հայտարարել է ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին: Նորացված պատժամիջոցային ցանկում հայտնվել են մի շարք ռուսական ԶԼՄ-ներ և IT-ընկերություններ, այդ թվում` «Յանդեքսը» և Mail.ru Group-ը, ինչպես նաև ВКонтакте և Одноклассники սոցցանցերը:

 
  

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles