Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Շահավետ առաջարկներ «Կոնվերս» բանկից

$
0
0

Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները:  Մասնավորապես, 01.06.2017թ  դրությամբ,  «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պորտֆելը աճել է 29,7 տոկոսով, Ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելը՝ 15,5 տոկոսով, իսկ Անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և նորոգման վարկավորման պորտֆելը՝ 9,1 տոկոսով:

«Վարկավորման նման աճը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Բանկը տրամադրում է առավելագույնը  17,5 մլն դրամի վարկեր՝ մարման մինչև15 տարի ժամկետով և 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից  Երևանում սուբսիդավորվում է  2  տոկոսը, մարզերում՝ 4 տոկոսը»,- ասացին Բանկում:

Զուգահեռաբար, Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ հաճախորդներին տրամադրվում են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով:

«Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները,  բնակարանի ջերմամեկուսացմամբ  անցնել  էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասացին Բանկում՝ հավելելով, որ  այս վարկատեսակների վարկավորման՝ Կոնվերս Բանկի առաջարկած պայմանները Հայաստանում լավագույներից են:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>