Սիերա Լիոնեի իշխանությունները հրաժարվել են 7.8 մլն դոլարով վաճառել աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկը, որը ձվի չափ է:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, 706 կարատանոց ադամանդը երբևէ Սիերա Լիոնեում հայտնաբերված 2-րդ ամենամեծ թանկարժեք քարն է:
Նշվում է, որ քարը հայտնաբերվել էր մարտին՝ քրիստոնյա հավատացյալի կողմից, որը հետագայում քարը հանձնել էր իշխանություններին:
Աճուրդի ժամանակ քարի համար առավելագույնն առաջարկվել է 7.8 մլն դոլար, սակայն երկրի իշխանություններին չի գոհացրել գինը:
Այժմ նրանք պատրաստվում են ադամանդը վաճառքի հանել Բելգիայում կամ Իսրայելում՝ ակնկալելով 7.8 մլն դոլարից ավելի բարձր առաջարկ ստանալ:
↧
Սիերա Լիոնեն հրաժարվել է 7.8 մլն դոլարով վաճառել հազվագյուտ ադամանդը
↧