Չինական կերամիկան համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Ասվածի ապացույցն է վերջերս Christie’s-ի`Լոնդոնում կայացած աճուրդը, որի ժամանակ անհայտ գնորդը չինական 2 հազվագյուտ ծաղկամանի համար 16.8 մլն դոլար է վճարել:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, աճուրդին ներկա են եղել սահմանափակ թվով հարուստ գնորդներ:
Հայտնի է, որ արվեստի ինքնատիպ գործ համարվող ծաղկամանները ներառվել են աճուրդով երբևէ վաճառված 10 ամենաթանկ չինական կերամիկական նմուշների ցանկում:
Աղբյուրը մանրամասնում է, որ լյուքս դասի ծաղկամանները պատրաստվել են 18-րդ դարում ու 1930-ականներին գնվել անհայտ անգլիացու կողմից: