Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Արեգնազան» դպրոցի աշակերտներին

$
0
0

Դպրոցի ավագ դասարանների աշակերտների շրջանում ապագա մասնագիտության ընտրությունն ամենակարևոր հարցերից մեկն է: Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունները, ի թիվս այլ մասնագիտությունների, նույնպես պատանիների ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի դռները մշտապես բաց են դպրոցականների առջև՝ մի շարք մասնագիտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու, կողմնորոշվելու հարցում նրանց առավելագույնս օգտակար լինելու նպատակով: Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է «Բաց դռների օրեր»՝ ավագ դպրոցի սաների, ինչպես նաև ուսանողների համար: 

Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորող 21 տասերորդ դասարանցիների, ինչպես նաև նրանց դասղեկներ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին և Գայանե Դաշտոյանին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն «Արեգնազանի» սաներին հակիրճ ներկայացրել է ընկերության պատմությունը, առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները: Ռալֆ Յիրիկյանը խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգի, կորպորատիվ կառավարման մշակույթի կարևորության և առանձնահատկությունների մասին՝ որպես նորարարության նախպայմաններ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պատանիներին ներկայացրել է կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները, այդ ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքներն ու սոցիալական ներդրումների առանցքային ծրագրերը: Ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, ու նաև՝ շարժական կապի տեխնոլոգիաների հիմունքներին: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում տասներորդ դասարանցիներն այցելել են ընկերության գործառնական հիմնական կենտրոններ: Ռալֆ Յիրիկյանի հետ դպրոցականների հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: 

«ՏՀՏ-ն դինամիկ զարգացող ոլորտ է: Այս ոլորտը ներառում է մի շարք նեղ մասնագիտական ենթաոլորտներ, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ են կրթություն, գիտելիքներ և ամենակարևորը՝ հետևողականություն ու ստեղծագործական միտք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներգրավված են լավագույն մասնագետները: Իսկ լավագույնը լինելը պահանջում է ոչ միայն կրթություն և գիտելիք, այլև՝ շարունակական աշխատանք՝ հմտություններն անընդհատ կատարելագործելու ու ընկերության կողմից սահմանված թիրախներին հասնելու միջոցով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից և Հայաստանի առաջին և միակ վալդորֆյան դպրոցն է:  Ներդաշնակ զարգացումը վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքն է, որի նպատակը երեխայի տարաբնույթ առանձնահատկություններն ու մարդկային որակները հնարավորինս  համաչափ ու տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելն է: Մոտեցումն ուղղված է երեխային զարգացման  ավելի լայն հնարավորություններ ընձեռելուն: 

Վալդորֆյան դպրոցների թիվն աշխարհում անցել է 1000-ից` բոլոր մայրցամաքներում: Այս դպրոցներն առանձնապես տարածված են Եվրոպայի գերմանալեզու երկրներում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, Հարավային Ամերիկայում: Վալդորֆյան դպրոցներ են գործում նաև Իսրայելում, Ճապոնիայում և Եգիպտոսում: Բոլորը դպրոցները պետական արտոնագրեր ունեն, հիմնական դպրոցների ավարտական վկայականներն ու վկայագրերը ընդունվում են տվյալ երկրներում:

 

 

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>