Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Beeline-ը գործարկում է առաջին վիզուալ ռադիոն BeeTV բջջային հավելվածում

$
0
0

Beeline-ը հայտարարում է Ավրորա վիզուալ ռադիոալիքի ավելացման մասին BeeTV բջջային հավելվածում:

Շարունակելով ընդլայնել Բջջային Հեռուստատեսության BeeTV բջջային հավելվածի հնարավորությունները Beeline-ը Ռադիո Ավրորայի հետ համագործակցության արդյունքում տրամադրում են բացառիկ հնարավորություն առաջին անգամ Հայաստանում անվճար դիտել Ավրորա վիզուալ ռադիոն ամբողջ Հայաստանում:  Ավրորա վիզուալ ռադիոն հասանելի է նաև բոլոր Quatro ծառայության փաթեթի բաժանորդներին:

Հայաստանում Beeline-ը տրամադրում է BeeTV բջջային հավելվածը: Յուրաքանչյուր հաճախորդ, ով ունի սմարթֆոն կամ պլանշետ, որոնք աշխատում են iOS и Android օպերացիոն համակարգերով կարող են հավելվածի միջոցով դիտել ավելի քան 130 հեռուստաալիք ողջ երկրով մեկ:

«Beeline-ը մշտապես փորձում է հաճախորդներին առաջարկել ժամանակակից, պարզ և հարմար լուծումներ: Ուրախ ենք, ռադիո Ավրորայի հետ համատեղ հայտարարել այս եզակի նախագծի գործարկման մասին, որը թույլ կտա BeeTV բջջային հավելվածի միջոցով դիտել և լսել Հայաստանի ամենաճանաչված ռադիոկայաններից մեկն ոչ միայն Երևանում, այլ նաև ողջ Հայաստանում: Դիտելու համար անհրաժեշտ է Google Play-ից կամ Apple App-ից ներբեռնել BeeTV բջջային հավելվածը և վայելել Ավրորա վիզուալ ռադիոն HD որակով: Իսկ ցուցադրման բարձր որակը և catch-up-ի հնարավորությունը հաճելի կդարձնեն սիրելի հեռուստալիքների դիտումն ամենուր», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտի 8-ին Beeline-ը մեկնարկել էր աննախադեպ ակցիա՝ Բջջային Հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար, որը գործում է մինչև սույն թվականի մայիսի 9-ը ներառյալ: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը: Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։ Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների  համար զրոյացվում է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար վճարում են ըստ իրենց սակագնային փաթեթի:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.quatro.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

Նշենք, որ հեռարձակումն իրականացվում է «Cross HI-TECH»-ի կողմից: 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>