Amazon առցանց խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը, ըստ հեղինակավոր Forbes հանդեսի, 2-րդ ամենահարուստ մարդն է աշխարհում, հավակնում է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը:
Ինչպես նշում է The Independent-ը, 53-ամյա Բեզոսն ունի 79.3 մլրդ դոլար, սակայն եթե նրա կարողությունը շարունակի աճել ներկայիս տեմպերով, ապա 25 տարուց նա կարող է լինել աշխարհում առաջին տրիլիոնատերը:
Հայտնի է, որ միայն անցած 5 տարվա ընթացքում Բեզոսի կարողությունն ավելացել է 65 մլրդ դոլարով:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում աշխարհի ամենահարուստ մարդը Microsoft ընկերության համահիմնադիր, նախկին ղեկավար Բիլ Գեյթսն է, որը ևս հավակնում է տրիլիոնատեր դառնալ: Սակայն աղբյուրը նկատում է, որ խոշոր բարեգործություններ անելու դեպքում Գեյթսը կարող է զրկվել միլիարդներից ու առաջին տրիլիոնատիրոջ կոչումը զիջել Բեզոսին: