Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

2017թ. ընթացքում ընդհանուր հարկային եկամուտներում ՓՄՁ-ների մուտքերը նվազագույնը 4-5 տոկոսով կավելանան. Գագիկ Մակարյան

$
0
0

2017 թ. ընթացքում ընդհանուր հարկային եկամուտներում փոքր և միջին ձեռնարկությունների հարկային մուտքերը կոպիտ հաշվարկով տեղ ունեն կրկնապատկվելու, բայց եթե այդպես չլինի, նվազագույնը 4-5 տոկոսով կավելանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այժմ ՓՄՁ-ներն ընդհանուր հարկային եկամուտների ընդամենը 10 տոկոս են վճարում, մեծ մասը բաժին է ընկնում խոշորներին:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ ՓՄՁ-ները հիմա ավելի ակտիվացել են, հավանաբար այն պատճառով, որ երկրում տնտեսական վիճակը կայունանում է: Նաև նրանց մեծ մասը արտահանողներ էին և կախված էին Ռուսաստանի տնտեսական վիճակից, որտեղ վերջին շրջանում վիճակը բարելավվել է: Բացի այդ, ըստ Մակարյանի՝ ներկայումս կառավարության հարկային քաղաքականությունն այնպիսին է դարձել, որ շատ ձեռնարկութուններ կամավոր թափանցիկ են ուզում դառնալ՝ թե՛ փոքր և միջինինները, թե՛ խոշորները:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ավելի շատ աճել են համեմատաբար փոքր բիզնեսների հարկային մուտքերը, Մակարյանը նշեց, որ խոշորների մեծ մասը այնպիսի ոլորտում էին, որ նրանց գործունեությունը շատ չէր տուժել և շատ էլ չլավացավ, իսկ ՓՄՁ-ներն ավելի զգայուն և ակտիվ են:

«Խոշորների մեջ դեռ ստվերը մնում է, բայց  բոլոր մակարդակներում էլ այն որոշակի կա: Խոշորի մոտ ստվերը հատկապես պայմանավորված է մաքսային ձևակերպումներով՝ ներմուծման ժամանակ չեն ձևակերպվում ապրանքների մի մասը: Հիմա դա մի քիչ կարգավորվել է, բայց ոչ այն մասշտաբով, որ պետք է: Մենք, օրինակ, ասում ենք հարկային մարմիններում ներկայումս ուղղահայաց մակարդակում կոռուպցիա համարյա թե չկա, բայց մաքսայինի մասին նույնը չենք ասում: Մաքսայինում դա դեռ մնում է»,- հայտնեց Մակարյանը:

Նրա համոզմամբ՝ եթե մաքսայինում էլ ամեն ինչ թափանցիկ լիներ, հարկային մուտքերի այդ  8.8 տոկոսի փոխարեն շատ ավելի մեծ աճ կլիներ:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>