Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է իրանական գազի հնարավոր գնումների մասին տեղեկությունը

$
0
0

Իրանից Վրաստան գազամատակարարումը տեսականորեն հնարավոր է, և դրա համար կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սակայն պետական ընկերությունների միջև այդ պայմանագրերը չեն կնքվել: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին:


«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում գազ մատակարարել վրացական շուկա: Բայց մենք նախընտրությունը տալիս ենք ադրբեջանական գազին, քանի որ դա մեր շուկա ամենաօպտիմալ մատակարարն է»,- ասել է Վալիշվիլին:


Միևնույն ժամանակ, փոխվարչապետի խոսքով, համաձայն Վրաստանի օրենսդրության, նման պայմանագրեր կարող են կնքել նաև մասնավոր ընկերությունները, եթե նրանք որոշեն, որ իրանական մատակարարումներն ընդունելի են տնտեսական տեսանկյունից:


«Այդպիսի մատակարարումների համար ոչ մի սահմանափակում չկա»,- ասել է նա՝ հավելելով, սակայն, որ Վրաստանի խողովակաշարերի համակարգը պետության հսկողության տակ է, և մասնավոր ընկերությունները պետք է համապատասխան պայմանագրերը ներկայացնեն կառավարությանը՝ երկրի տարածքով գազի տեղափոխման ծառայություններ ստանալու համար: Նրա խոսքով՝ կա տեղեկատվություն, որ Վրաստանի կոմերցիոն սուբյեկտներից մեկն իրանական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել 2016 թվականին, սակայն այդ պայմանագիրը մինչ այժմ ներկայացված չէ երկրի կառավարությանը:


Նրա խոսքով՝ տեսականորեն հնարավոր է իրանական գազը մատակարարել Վրաստան Ադրբեջանով, կան Իրանից Ադրբեջան և Ադրբեջանից Վրաստան խողովակաշարեր:


«Հնարավոր են նաև սվոպ-մատակարարումներ, այսինքն՝ պայմանագիրը կնքվում է Իրանի հետ, բայց Վրաստան իրական գազը մատակարարվում է Ռուսաստանից, իսկ Իրանը դրա դիմաց գազ է մատակարարում Հայաստանին՝ Ռուսաստանի հետ փոխադարձ հաշվարկներ անելով: Բայց այդպիսի մատակարարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է համաձայնություն չորս երկրների միջև: Նման բանակցություններ չեն տարվում: Երբ մենք ստանանք պայմանագիրը, մենք այն կդիտարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է Վալիշվիլին:


Անցած շաբաթվա վերջին Իրանի ԱԳՆ-ի ԱՊՀ-ի և Կովկասի երկրների հարցերով վարչության ղեկավար Ղոլամռեզա Բաղերի Մողադամը Թբիլիսի կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում կիրականացվի Վրաստան իրանական գազի արտահանման վերաբերյալ նախկինում կնքված գործարքը:


Վալիշվիլիի խոսքով՝ անգամ եթե իրանական գազի գնումների մասին պայմանագիրը մոտ օրերս ներկայացվի Վրաստանի կառավարություն, քիչ հավանական է, որ մեկ ամսվա ընթացքում կհաջողվի որոշել գազի փոխադրման ապահովման համար բոլոր հարցերը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>