Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Uber-ը հայտնել է թռչող մեքենաներ ստեղծելու մասին

$
0
0

Uber առցանց տաքսի ծառայությունը մտադիր է թռչող մեքենաներ ստեղծել, որոնց փորձարկմամբ կզբաղվի 2020թ.:

Ինչպես նշում է BBC-ն, փորձարկումներն անցկացվելու են ամերիկյան Դալաս և Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքներում:

Աղբյուրը մանրամասնում է, որ էլեկտրական մեքենաները ստեղծվելու են Embraer և Bell Helicopter ավիացիոն ընկերությունների հետ համատեղ:

Թեև թռչող մեքենայի տեխնոլոգիան դեռևս ֆուտուրիստական է, այնուհանդերձ՝ Uber-ը կարծում է, որ վերջիվերջո այն լայն տարածում կգտնի ու գնի առումով նույնքան մատչելի կլինի, որքան ցամաքային տաքսին:

Uber-ը լիահույս է, որ թռչող տաքսիների ծառայությունը կգործարկվի 2023թ.: Էլեկտրական մեքենաները կկարողանան ուղղաթիռի պես վեր բարձրանալ ուղղահայաց դիրքով, նվազագույն աղմուկ հանել ու արտանետումների քանակը հասցնել 0-ի:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>