Միջազգային Spencer Stuart ընկերության վերլուծաբանների կատարած հետազոտությունը պարզել է, որ կանայք և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն սկսել են առավել հաճախ ղեկավար պաշտոններ զբաղեցնել համաշխարհային կազմակերպությունների ֆինանսական ստորաբաժանումներում:
Ինչպես ներկայացնում է Газету.Ru-ն` հետազոտությունը հիմնված է Fortune 500-ում ընդգրկված ընկերությունների ֆինանսական տնօրենների կազմի վերլուծության վրա:
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում կին ֆինանսական տնօրենների թվով` խոշորագույն ազգային ընկերությունների մակարդակով:
2016-ին կանայք կազմել են Fortune 500-ի ընկերությունների ֆինանսական տնօրենների ընդհանուր թվաքանակի 13 տոկոսը` 61 մարդ:
Նշվում է, որ առավել մեծ առաջընթաց կանայք գրանցել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառողական ապրանքների և ծառայությունների, IT, հեռուստահաղորդակցման և լրատվական ոլորտները: