Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կառավարությունը հավանություն է տվել 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերից շուրջ 50-ին. ՏԿԶՆ

$
0
0

ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքում ՀՀ մարզերի կողմից ներկայացվել է մոտ 140 ներդրումային ծրագրի հայտ, որոնք հավաքագրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հստակեցվել և կազմվել են այդ ծրագրերի անձնագրերը:

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունից։

Ծրագրերը ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանը: Այնուհետև, ստանալով և ամփոփելով նշված գերատեսչությունների կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ կարծիքներն ու դիրքորոշումները, դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն:

2017 թվականի մարտի 15-ի արդեն քննարկվել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մարզերից ստացված 81 ներդրումային ծրագիր, որոնցից  հավանության են արժանացել շուրջ  50-ը, իսկ  20-ն էլ վերադարձվել են ներդրողներին` դրանք  հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով: Մնացած առաջարկները մերժվել են՝ հեռանկարային չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ  կառավարության հարթակում դրական եզրակացություն ստացած առաջնահերթ ընտրված 11 ծրագիր հավակնում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների մեխանիզմներից և այսօր տարբեր գերատեսչություններում կատարվում են  վարկային փաստաթղթերի և գրավադրվող գույքի ուսումնասիրության աշխատանքներ:

Միաժամանակ շարունակվում են ստացվել  ներդրումային ծրագրեր, որոնք սահմանված կարգով ուսումնասիրվում են։                                                                           

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>