Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքիայի և Նիդեռլանդների միջև առկա տնտեսական հարաբերությունները քննարկման ենթակա չեն. թուրք նախարար

$
0
0

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում քննարկման դնել Նիդեռլանդների հետ տնտեսական համագործակցության հարցը, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

«Նիդեռլանդներն, անշուշտ, կստանա իր պատասխանը, բայց միայն ու միայն իրավական ու դիվանագիտական հարթակներում», - ասել է նախարարը:

Թուրք լրագրողները Զեյբեկչիին հիշեցրել են Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի խոսքերը, թե Թուրքիան Նիդեռլանդների հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, ինչին ի պատասխան էկոնոմիկայի նախարարը կրկնել է. «Նման բան օրակարգում չկա: Ես դա ձեզ որպես էկոնոմիկայի նախարար եմ ասում»:

Նշենք, որ Թուրքիան 2016թ.-ի ընթացքում 3,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք է արտահանել Նիդեռլանդներ, իսկ այդ երկրից Թուրքիա ներկրվել է ընդհանուր 3 միլիարդ դոլարի ապրանք:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>