Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմ չի ուզում. Չինաստանի վարչապետ

$
0
0

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Պեկինը չի ցանկանում առևտրային պատերազմ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ կոչ անելով 2 պետություններին բանակցել ու ընդհանուր «լեզու գտնել» վիճահարույց հարցերի շուրջ:


«Մենք չենք ցանկանում, որ Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմ սկսվի: Դա կբարդացնի մեր հարաբերությունները: Չինական կողմը լիահույս է, որ մեր հարաբերությունները կզարգանան դրական ուղղությամբ: Իհարկե, կան տարաձայնություններ, բայց մենք կարող ենք նստել, խոսել այդ մասին ու միասին լուծումներ գտնել»,-մեջբերում է Reuters-ը վարչապետի խոսքերը:


Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Չինաստանին՝ այդ երկիրն անվանելով «առևտրային և ֆինանսական մանիպուլյատոր»: Նախընտրական քարոզարշավի ժամանակ 70-ամյա հանրապետականը սպառնացել էր ընտրվելու դեպքում բարձր հարկեր սահմանել Չինաստանից ապրանքների ներկրման համար:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>