Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայտնի դիզայներները բացահայտել են` ինչու են հրաժարվել աշխատել Դոնալդ Թրամփի ընտանիքի համար

$
0
0

Երկրի առաջին ընտանիքի դիզայներ լինելը կարող է ոգեշնչող լինել շատերի համար, սակայն բազմաթիվ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Մարկ Ջեյքոբսը, Ջոզեֆ Ալտուզարան, Ֆիլիպ Լիմը,  Թոմ Ֆորդը հրաժարվել են զբաղվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հագուստի նախագծմամբ:

Այս մասին հայտնում է The Independent-ը` նշելով, որ դիզայներները հրաժարվել են աշխատել Սպիտակ տան ներկայիս բնակիչների համար` որպես բողոքի նշան Թրամփի վարած քաղաքականության դեմ:

Ամերիկյան հայտնի դիզայներներից մեկը` Զաք Պոզենը, ով նախկինում հագուստներ է մոդելավորել Մելանյա և Իվանկա Թրամփների համար, հրաժարվել է կրկին նրանց հետ աշխատելուց: Դիզայների խոսքով` շատերը ներկայում չեն ցանկանում ինչ-որ կերպ փոխկապակցված լինել քաղաքականության հետ:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>