Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Իվանկա Թրամփը 53 տոննա չինական ապրանք է ներմուծել ԱՄՆ ընտրությունների օրվանից

$
0
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին պատկանող ընկերությունը նախագահական ընտրությունների օրվանից երկիր է ներմուծել 53,5 տոննա չինական արտադրության լայն սպառման ապրանքներ: Այս մասին հայտնում է The Independent-ը` հղում անելով Agence France-Presse լրագրողական հետաքննությանը:

Փորձագետներին հաջողվել է պարզել, որ նոյեմբերի 8-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի մաքսային ծառայությունով անցել է Իվանկա Թրամփի ընկերության 82 բեռնափոխադրում, այդ թվում` բլուզներ, դրամապանակներ և կոշկեղեն:

Նշվում է, որ բոլոր այս ապրանքներն արտադրվել են Իվանկա Թրամփի արտադրության արտոնագրեր ունեցող երեք ամերիկյան ընկերության չինական գործարաններում:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>