Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ուորեն Բաֆեթը տարեկան 1 մլն դոլար է առաջարկում իր ընկերության ամենալավ «գուշակին»

$
0
0

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթն իր Berkshire Hathaway ընկերության աշխատակիցներին յուրահատուկ գրազ է առաջարկել. այն աշխատակիցը, որը կգուշակի March Madness 2017 ուսանողական բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած բոլոր 16 թիմերին, գործարարից  տարեկան 1 միլիոն դոլար կստանա ողջ կյանքում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Forbes հանդեսը, մրցույթին մասնակցել կարող է ընկերության 367 000 աշխատակիցներից յուրաքանչյուրը: Նմանատիպ մրցույթ առաջին անգամ միլիարդատերն անցկացրել է 2014-ին: Այն ժամանակ Բաֆեթը գրազի հաղթողին 1 մլրդ դոլար էր խոստացել, սակայն ճիշտ գուշակումներ ոչ ոք չէր արել:

Անցյալ տարի մրցույթին 85 000 մարդ էր մասնակցել, հաղթել, կրկին, ոչ մեկին չէր հաջողվել: Բաֆեթը 50 000-ական դոլար է վճարել այն երկու աշխատակցին, որոնք առավելագույնն էին մոտեցել ճիշտ արդյունքին: Ակնկալվում է, որ այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 100 000-ը:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>