ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման (2009-2017) և նրա կինը՝ Միշելը, գրել ավարտել են իրենց հուշերը և մտադիր են վաճառել երկու գրքերի հեղինակային իրավունքները ռեկորդային 60 մլն դոլարով: Մի քանի առաջատար հրատարակիչներ պատրաստ են կատարել գործարքը, գրում է Financial Times-ը:
Մեմուարների հրապարակման ամենամեծ շանսերն ունի հեղինակավոր Penguin Random House հրատարակչատունը, որն արդեն համագործակցել էր Օբամայի հետ երեք նախորդ գրքերի դեպքում:
Նույնը հրատարակչությունը 2004 թ.-ին վճարել էր $ 15 մլն 42-րդ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին՝ վերջինիս ինքնակենսագրականի համար: Իսկ ահա 43-րդ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը վաստակել էր $ 10 մլն շնորհիվ իր «Շրջադարձային պահեր» գրքի:
Օբամայի «Հորս երազանքները» (1995 թ.) և «Հույսի հանդգնությունը» (2006 թ.) գրքերը մինչ այժմ էլ մեծ հաջողություն են վայելում ընթերցողների շրջանում: Առաջին աշխատանքի դիմաց հեղինակը ստացել էր $ 6,8 մլն, իսկ երկրորդի դիմաց` $ 8,8 մլն: Օբամայի երրորդ գիրքը, որը կոչվում է «Քո մասին եմ երգում. Հաղորդագրություն իմ դուստրերին» (2010 թ.), ևս շատ մեծ հետաքրքրություն է վայելել ընթերցողների մոտ: