Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրման կենտրոնի տվյալների համաձայն՝ 2016 թվականի նոյեմբերի դրությամբ երկրում մեկ տարվա ընթացքում գործազուկ է դարձել 44.000 գրանցված կին աշխատող: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Նշվում է, որ չգրանցված աշխատողները, որոնք նույնպես կորցրել են իրենց աշխատանքը, շատ ավելին են: Գործազրկության տոկոսը կտրուկ բարձրացել է երկրի 81 նահանգներից միանգամից 53-ում:
Հայտնի է, որ Թուրքիայում անցյալ տարի սկիզբ առած տնտեսական ճգնաժամը գործազրկության տեսանկյունից ամենաշատն ազդել է հենց երիտասարդների և կանանց վրա:
↧
Թուրքիայում մեկ տարվա ընթացքում գործազուրկ է դարձել ավելի քան 40.000 գրանցված կին աշխատող
↧