Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Իրաքը հույս ունի ամրապնդել համագործակցությունը ՌԴ-ի հետ, հատկապես` նավթային ոլորտում

$
0
0

Իրաքը հույս ունի մի շարք ոլորտներում ռազմավարական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին ասվում է երկրի նախագահ Ֆուադ Մասումի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ռուսական պատվիրակության հետ հանդիպման ավարտին:

 Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը, ինչպես նաև իրաքյան տնտեսությունում և նավթային հատվածում կատարվելիք ռուսական ներդրումների մասին: Մասումի խոսքով` Բաղդադը պատրաստ է ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները:


 Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին` իրաքցի առաջնորդն ընդգծել է տեղեկատվության փոխանակման և Իրաքի հետ համակարգման անհրաժեշտությունը ԻՊ-ի ոչնչացման համար:

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>