Գերարագընթաց ու թանկարժեք մեքենաների արտադրությամբ զբաղվող Pagani իտալական բրենդը պաշտոնապես ներկայացրել է 2 280 000 եվրո արժողությամբ Huayra Roadster ռոդսթերը, որն ընկերության ղեկավար Հորացիո Պագանիի խոսքով՝ իր նախաձեռնած «ամենադժվար» նախագիծն էր:
Ինչպես նշում է motor.ru-ն, ընդհանուր առմամբ, այս մեքենայից հավաքվելու է 100 օրինակ, որոնցից յուրաքանչյուրն արդեն նախապես պատվիրված է:
Pagani Huayra Roadster-ը համալրված է 6լ աշխատանքային ծավալով, 764 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V12 շարժիչով: Հայտնի է, որ մեքենայի սովորական տարբերակը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.3 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 370 կմ/ժ է: