Եգիպտոսի քաղաքացիները զանգվածաբար փոխանակում են դոլարները բանկերում և փոխանակման կետերում ազգային արժույթի՝ եգիպտական ֆունտի ամրապնդման ֆոնին: Այդ մասին հայտնել են ֆինանսական կազմակերպությունների և բանկերի ներկայացուցիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս շաբաթ քաղաքացիներն ամեն օր բանկ են բերում 50-60 միլիոն դոլար, իսկ արտարժույթի նախկինում գոյություն ունեցող «սև շուկան» այժմ գրեթե չի գործում»,- հայտնել է «Բանկ Միսր» բանկի խորհրդի ղեկավար Մուհամեդ ալ-Ատրիբին:
Է՛լ ավելի բարդ իրավիճակ է Եգիպտոսի հարավային շրջաններում, որտեղ ամերիկյան արժույթից հնարավորինս շուտ ազատվել ցանկացողների հսկայական հերթեր են գոյացել։