Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքիայում 2016թ.-ի ընթացքում գործազրկության մակարդակն ավելացել է 1,6 տոկոսով

$
0
0

Թուրքիայում 2016թ.-ի ընթացքում գործազրկության մակարդակն ավելացել է 1,6 տոկոսով, անցած տարվա ընթացքում երկրում գործազուրկ է դարձել ևս 590.000 մարդ: Ընդհանուր առմամբ, գործազուրկների թիվը Թուրքիայում հասել է 3 մլն 715 հազարի և կազմել 12,1 տոկոս:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ գործազրկության տոկոսը մեծապես աճել է հատկապես երկրի հարավ-արևելքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ 2016թ.-ի ընթացքում միայն Թուրքիայի հարավ-արևելքում ֆինանսական խնդիրների պատճառով շուրջ 100.000 արհեստանոց է փակվել:

Թուրքիայում արհեստավորների կոնֆեդերացիայի նախագահ Ալիջան Էբեդինօղլուն զեկույց էր ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Թուրքիայի հարավ-արևելքում գործող արհեստավորների շուրջ 12 տոկոսը 2016թ.-ի ընթացքում ստիպված է եղել փակել աշխատավայրը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>