Ամերիկյան Amazon ընկերությունը, որը վերջերս գործարկել է անօդաչու թռչող սարքերով առաքման ծառայությունը, հայտարարել է, որ այժմ անօդաչու սարքերն այլևս վայրէջք չեն կատարի հասցեատիրոջ տան մոտ:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ԱՄՆ-ի Արտոնագրային և ապրանքանիշերի գրասենյակը երեքշաբթի նոր արտոնագիր է շնորհել առաքումներ իրականացնող ընկերությանը, որը թույլ կտա փաթեթներն ապահով առաքել հասցեատիրոջը պարաշյուտների միջոցով:
Էլեկտրոնային վաճառք իրականացնող հսկան հրապարակավ ներկայացրել էր հասցեատերերի բակում վայրէջք կատարող անօդաչու սարքերը պատկերող տեսանյութերը: Ուսումնասիրելով մի քանի տարբերակներ` ընկերությունը ընտրել է հետագայում առաքումներ կատարելու ամենահարմար միջոցը:
Նոր արտոնագրի համաձայն` նախատեսվում է, որ անօդաչուները կհասնեն հասցեատիրոջ տան մոտ, սակայն վայրէջք չեն կատարի, ինչ առավել ապահով և անվտանգ կլինի: