Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Աշխարհում առաջին սերիական թռչող մեքենան կարժենա կես մլն եվրո (լուսանկարներ)

$
0
0

Տարիներ շարունակ թռչող մեքենաների նախագծմամբ ու հավաքմամբ զբաղվող PAL-V հոլանդական ընկերությունը սկսել է ընդունել առաջին սերիական մոդելի նախնական պատվերները:


Ինչպես նշում է motor.ru-ն, Liberty Pioneer Edition կոչվող թռչող մեքենան կարժենա 499.000 եվրո, սակայն նախնական պատվեր տալու համար անհրաժեշտ է վճարել 25.000-ը:


Ընկերությունը մտադիր է արտադրել 90 այդպիսի փոխադրամիջոց, ինչից հետո վաճառքի կհանվի սերիական մոդելի ավելի մատչելի՝ Liberty Sport մոդելը:


Աղբյուրը մանրամասնում է, որ ցամաքով և օդով տեղաշարժվող աերոմոբիլը երկտեղանոց է և համալրված Rotax շարժիչով: Այն ցամաքային ռեժիմից օդայինի փոխելու համար պահանջվում է 10 րոպե: Թափ հավաքելու և օդ բարձրանալու համար մեքենան պետք է անցնի 90-200մ տարածություն:


Առաջին պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան 2018թ.:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>